Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել. Աշոտյանը՝ Փաշինյանին

Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել. Աշոտյանը՝ Փաշինյանին
19.05.2019 | 13:53

Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները անբարոյականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականությիւն սերմանում։


Հիշեցնեմ, որ նա է, որպես երկրի վարչապետ, յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորը։
Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել»:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ